Հանրապետության տարածքում`  հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ 

Ինչպես հայտնում է NEWS.am-ը «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +23+25,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,

Լոռի՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +17+20,

Տավուշ՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +19+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+26,

Արարատ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31,

Արմավիր՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24: