Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների անունները, հայտնում է Mehr-ը։ Ընդհանուր առմամբ, հունիսի 28-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու՝ Մասուդ Պեզեշկիանը, Մոսթաֆա Փուր Մոհամադին, Սաիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին՝ կապված մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա շրջապատի զոհվելու հետ։