Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ շատ երկրներ շահագրգռված են իրանական արտադրության անօդաչուներ ձեռք բերելու հարցում, գրում է Mehr-ը։ Բրիգադի գեներալ Վահիդին այս մասին հայտարարել է կիրակի օրը հարավային Բուշեհր քաղաքի Յասինի ռազմաբազա կատարած տեսչական այցի ժամանակ։

Ըստ նրա, բանակի ռազմաօդային ուժերը, այլ զինված ուժերի հետ մեկտեղ, մինչ այժմ կարողացել են արտադրել տարբեր հեռահարությամբ անօդաչու թռչող սարքեր: Բանակի ռազմաօդային ուժերը զինման առումով զգալի առաջընթաց են գրանցել, ընդգծել է նա։