Ադրբեջանական բանակի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլի Հուսեյնովը հունիսի 9-ին կորել է անհայտ հանգամանքներում, Նախիջեւանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանի Գյուննութ բնակավայրի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ձեռնարկվում են զինծառայողի որոնման անհրաժեշտ միջոցներ։

Անհետացման հանգամանքների մասին չի տեղեկացվում։