Հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, «Էսենբողա» օդանավակայանում Ալիեւի պատվին պատվո պահակ է շարվել։ Ադրբեջանի նախագահին դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը եւ պաշտոնական այլ անձինք։