Պասերով աշխատում են, նպատակը Հայաստանում նոր իշխանություն ստեղծելն է, եւ դա գաղտնիք չէ  որեւէ մեկի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ հայաստանյան ընդդիմությունը ՌԴ-ի աջակցությունն ունի:

«Դա չի նշանակում, որ ուղիղ զանգում ասում են՝ դու այսօր պետք է սենց բան անես: Նարատիվ են ստեղծում, որը առաջ է գնում բլոգերներով, կարգախոսներով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունն էլ մեղադրում է, որ գործող իշխանությունը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունն է վայելում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե այդպիսի բան են ասում, ապա ինչու մենք անընդհատ հարվածի ենք ենթարկվում այդ նույն կողմից: Այսինքն եթե դու մեկի հետ աշխատում ես, ապա ինչու են նրանք քեզ հարվածում: Թուրքական կողմն ասում էր՝ Ղարաբաղի հարցը լուծվելուց հետո սահման կբացենք, բայց աօսր այդ գործընթացը առնվազն շատ դանդաղել է: Ի՞նչ քայելրով է երեւում, որ մենք իրենց աջակցությունն ենք վայելում: Մեզ բոլոր տեղերից հարվածում են: Այսօր բոլոր էլիտաները, օլիգարխիան, եկեղեցին, ՀՅԴ-ն, դուրս են եկել մեր դեմ: Միակ մեզ սատարողը ՀՀ ժողովուրդն է: Դուք էլ գիտեք, որ մենք ժողովրդի աջակցությունն ունենք»: