Գնացե՛ք, նկարները նայե՛ք՝ էս բոլոր միտինգների ժամանակ  Արցախի քանի՞դրոշ կա, կա՞, թե՞ չէ: Խոսքը  այն պուճուրների մասին չէ, որ մարդիկ ուզած-չուզած բերում են, կամ վրաներն են գցում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ցույցերի ժամանակ Արցախի դրոշ չի նկատել:

«Արցախի հարցը իրենց իշխանությունն է փակել: Իրենք գնացել ու ուրախությամբ նշում էին, որ Արայիկ Հարությունյանը հեռացել է, և մաղթում էին նույնը ՀՀ-ին: Երեք օրվա ընթացքում գնացին ամեն ինչ արեցին, որ Արցախի գոյության մասին բոլորը մոռանան: Արցախահայությանը մենք էնքան ենք օգնել՝ թե՛ մինչև Արցախը ՝ իրենց կողմից հանձնելը, թե՛ երբ երկու օրում մինչև հարյուր հազար արցախցի եկավ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Իրենք մեզ կարող են  բոլոր մահկանացու մեղքերի մեջ մեղադրեն, բայց իրենց օրակարգը չի փոխվել:  Այս նույն խոսակցությունհը ունեցել ենք մեկ, երկու, երեք տարի առաջ: Ոչ մի բան չի փոխվել, բացի այն, որ հանում են առաջին դերակատարներին, որ չերևան»,-հավելեց նա: