Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակում առաջին երես առ երես բանակցություններն է վարել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի հետ։

Ըստ ТАСС-ի՝ հանդիպման սկզբում Լավրովը վերստին ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։ ռուսական դիվանագիտության ղեկավարը Աբդոլլահիանին անվանել է իր ընկեր։

«Մենք միշտ կհիշենք նրանց ոչ միայն որպես Իրանի Իսլամական Հանրապետության մեծ զավակներ, այլ նաև որպես Ռուսաստանի հավատարիմ բարեկամներ, որոնց հետ միասին մենք շատ բան ենք արել և մշակել համագործակցության զարգացման բազմաթիվ հեռանկարային ծրագրեր»,- նշել է Լավրովը։