Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են ստորագրել Թավրիզում և Կապանում իրենց գլխավոր հյուպատոսությունները փոխադարձաբար բացելու մասին։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասիր Քենանին։

Նա հավելել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնապես բացվել է Իրանի նախկին արտգործնախարար Ամիրաբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Ամիրաբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի իշխանություններին ներկայացվել է Իրանի համաձայնությունը Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության փոխադարձ բացման վերաբերյալ»,- նշել է Նասիր Քենանին։