Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանի և Ալիևի հանդիպումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։

Կողմերն ընդգծել են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ երկու երկրների համատեղ գործունեության կարևորությունը։ Հանդիպմանը տարածաշրջանային խնդիրների շուրջ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել։