Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել բռնազավթված Հյուսիսային Կիպրոսի համար միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանի որոշման առնչությամբ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի բռնազավթված Շուշիում հուլիսին անցկացվելիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի, այսպես կոչված, նախագահ Էրսին Թաթարի հրավերը «կնպաստի Կիպրոսի խնդրի կարգավորմանը»։

Խնդրի լուծումն, ըստ Էրդողանի, հանգում է նրան, որ օրինականացվի Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը։

Էրդողանն ընդունել է նաև Բաքվում անցկացվելիք COP29 համաժողովին մասնակցելու Ալիևի հրավերը։