«Իսրայելի ցեղասպանությունը պաղեստինյան տարածքներում, մասնավորապես Գազայի հատվածում, սպառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանը»։
Դրա մասին Անկարայում Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության համար պատասխանատու երկրի ղեկավար Էրդողանը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ մերձավորարևելյան կայուն կարգավորման ճանապարհն անցնում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։
Ըստ Էրդողանի՝ այդ նպատակին հասնելու համար միջազգային հանրությունը Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրի։




























