Facebook սոցիալական ցանցը, HTC ընկերության հետ համատեղ, Buffy կոդային անվանումով սմարթֆոն կթողարկի:
All Things Digital բլոգը հայտնում է, որ HTC-ն հիմա արդեն Facebook-ի ծառայությունները հարմարեցնում է իր հեռախոսներին, քանի որ HTC Salsa եւ HTC ChaCha հեռախոսների վրա Facebook-ին միանալու առանձին կոճակ կա:
Հաղորդվում է, որ Buffy սմարթֆոնը կաշխատի ձեւափոխված Android օպերացիոն համակարգի հետ: Դրա հիմնական հնարավորություններից մեկը կլինի այն, որ ծրագրեր գործարկելիս HTML5-ի հետ խնդիրներ չեն լինի: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ծրարգրեր կտեղակայվեն սարքի հիշողության մեջ: Հեռախոսի թողարկման ժամկետը չի նշվում:




























