Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմը կավարտի իր պայմաններով։ Ուկրաինացիներն այն որպես ժառանգություն չեն թողնի իրենց երեխաներին, ըստ РБК-Украина-ի՝ Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեզնից հետո նման ժառանգություն չենք թողնի։ Մենք վերջ կտանք այս պատերազմին։ Մենք այն ավարտին կհասցնենք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի շահերից ելնելով։ Բոլորիս շահերից եոլնելով։ Եվ ելնելով բոլոր նրանց շահերից, ովքեր գալիս են մեր հետևից»,- հայտարարել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան իր պայմաններով կավարտի պատերազմը։
«Պայմաններ, որոնք ընկալելի են այս Երկրագնդի վրա ապրող ցանկացած մարդու համար»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։




























