2024 թվականի ուսումնական ծրագրով՝ հունիսի 12-ին Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Զորավարժությունները, որոնց մասնակցելու են անձնակազմ, ռազմաակն տեխնիկա, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ուղղված կլինեն հրամանատարների պրոֆեսիոնալիզմի և որոշումներ ընդունելու հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ստորաբաժանումների միջև հաղորդակցության բարելավմանը:

«Ըստ Իրանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ հարևան պետության տարածքում Իսլամական Հանրապետության զինված ուժերի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ միաժամանակ մարտավարական զորավարժություններ կանցկացվեն։

Երկու երկրներում վարժանքների ընթացքում համակարգված կերպով կիրականացվեն տարբեր խնդիրներ՝ ռազմավարական օբյեկտներն ու կապի գծերը հնարավոր դիվերսիոն և քայքայիչ գործողություններից պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրությունում։