Էյնշտեյնի տեսության հերքումը վաղաժամ էր: ICARUS-ի` իտալական Գրան-Սասսո լաբորատորիայի նախագծերից մեկի գիտնականները սխալ են համարում նույն լաբորատորիայի OPERA նախագծի գիտնականների հետզոտությունը:

ICARUS-ի ֆիզիկոսները մեղմորեն նշել են OPERA-ի գործընկերների անուշադրությունը, թե գնահատելով նեյտրինոյի առավելագույն արագությունը, նրանք չեն հաշվարկել փորձի ընթացքում կորցրած էներգիան: Եւ դա նրանց թույլ է տվել հայտարարել, թե նեյտրինոյին ավելի մեծ արագություն են հաղորդել, քան լույսի ֆոտոններին, ինչը հակասում է Էյնշտեյնի տեսությանը, ըստ որի լույսի արագությունը առավելագույն հնարավոր արագությունն է Տիեզերքում:

Reuters-ը հաղորդում է, որ սեպտեմբերին Ժնեւի CERN լաբորատորիայի գիտնականները կրակել են իտալացի գործընկերների ուղղությամբ նեյտրինոյով: Վակուումային թունելի հակառակ կողմում իտալացիներն արձանագրել են մանրագույն ամսնիկների ժամանման պահը: Արդյունքը սենսացիոն էր. 732 կմ-ը նեյտրինոն անցել էր 60 նանովայրկյանում:

Չհավատալով արդյունքներին` գիտնականները կրկնել էին փորձը, եւ ավելի ցնցող արդյունք էր ստացվել: