Ադրբեջանը մի քանի տասնամյակ է, ինչ շատ հաջող քաղաքականություն է ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ։ Նվազագույնը զիջելով Ռուսաստանին՝ նա ստացավ առավելագույնը, ինչ կարող էր։ Այս մասին հունիսի 12-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության եւ ռազմավարության ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը։
«Ադրբեջանը շատ զուսպ է ցանկացած ինտեգրացիոն ասոցիացիայի նկատմամբ։ Նա չի ձգտում անդամակցել ՀԱՊԿ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը։ Ինքը՝ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները երկու կողմից էլ զուտ պրագմատիկ բնույթ են կրում։ Նկատի ունեմ պետությունների հարաբերությունները»,- հավելեց փորձագետը։





























