Չիլիում` Ատակամա անապատում, գիտնականները հայտնաբերել են կետերի հսկայակական գերեզման, որը մոտ 2 միլիոն տարվա հնություն ունի, հաղորդում է «Վոկրուգ սվետա» ամսագիրը: Գերեզմանը գտնվում է ծովից 1 կիլոմետր հեռավորության վրա:
Աղբյուրի համաձայն, բրածոների մեծ քանակությունը եւ դրանց լավ պահպանվածությունը այդ հայտնագործությունը դարձնում են բացառիկ:
Չիլիի հնագետները եւ նրանց ամերիկացի գործընկերները հայտնաբերել են 75 մնացորդ, այդ թվում լավ պահպանված 20 կմախք:
Հարավային Ամերիկային խաղաղօվկիանոսյան շրջանում կետերի մասսայական մահվան պատճառներն անհայտ են: Հրանավոր է, որ ուժեղ փոթորիկը նրանց ծանծաղուտի վրա է նետել, որտեղից նրանք չեն կարողացել դուրս գալ:
Ավելի վաղ կետերի մնացորդներ են հայտնաբերվել Պերուում եւ Եգիպտոսում, սակայն Ատակամայի «գերեզմանը», գիտնականների գնահատմամբ, ամենախոշորն ու ուշագրավն է իր բնույթի մեջ:


























