2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի մերձակայքի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի բոլոր տուժածները, ովքեր բուժման նպատակով ուղարկվել են արտերկիր, արդեն վերադարձել են Հայաստան։ Դրա մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում հայտնել է Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա սկզբում հայտնել էր 22 զոհի մասին: Այնուհետեւ նախարարը պարզաբանել է, որ զոհերը 21-ն են։ Միաժամանակ Ավանեսյանն ընդգծել է, որ բոլոր խնամյալները վերադարձել են Հայաստան.
«Տուժածները ինտենսիվ թերապիա են անցել արտասահմանյան կլինիկաներում։ Այնուհետև նրանք անցել են վերականգնողական բուժման մի մասը, որն այժմ ամբողջությամբ շարունակվում է Հայաստանում՝ պետպատվերի շրջանակում»,- նշել է Ավանեսյանը։





























