ՀՀ Լոռու մարզում սելավների գոտում մի շարք հատվածներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի։ Դրա մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Դա, ըստ նախարարի, հետագայում ճանապարհնեըը կպաշտպանի տարերքներից։
Նա հիշեցրել է, որ Ալավերդի քաղաքի մոտակայքի ավտոճանապարհի վնասված հատվածները ժամանակավորապես լցվել են խճաքարով՝ անցումն ապահովելու համար։
«Սակայն ապագայում հարկ կլինի հիմնական ճանապարհը առավել բարձր մակարդակով կառուցել»,- նշել է Սանոսյանը։
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում:
«Բացի դրանից, կկատարվի առափնյա գծի հետազոտություն։ Դրանց նպատակը ամրապնդում պահանջող առավել վնասված հատվածների բացահայտումն է»,- նշել է գերատեսչության ղեկավարը։




























