Ամստերդամում նոյեմբերի 21-ին Միջազգային մանկական մրցանակիցն է արժանացել 17-ամյա Միքաելա Մայքրոֆթը Հարավային Աֆրիկայից: Մրցանակի համար առաջադրված հինգ թեկնածուներից Փորձագետների հանձնաժողովը ընտրել է նրան որպես հաղթող: Մրցանակը հանձնել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Մագուաերը:
Կազմակերպության կայքը հայտնում է, որ Միքաելան ստացել է այդ մրցանակը Հարավային Աֆրիկայում հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված իր «Կաելիի կամպանիան» նախագծի համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, 2011թ. մրցանակի հավակնորդներն են Պաղեստինից 17-ամյա Լիզան, Պակիստանից 13-ամյա Մալալան, Հարավային Աֆրիկայից 17-ամյա Միքայելան, Հայաստանից 17-ամյա Նիկոլայը եւ Ուգանդայից 14-ամյա Ուինֆրեդը: Նրանք ընտրվել են 98 երեխաներից, որոնք կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից առաջադրվել են 42 երկրից:


























