Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Հայտնում են առողջապահության նախարարությունից` հավելելով, որ նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
«Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրությունում։



























