ԱԷՄԳ-ի նախկին տնօրեն Մոհամեդ ալ-Բարադեjը առաջարկ է ստացել Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդից զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Առաջարկը արվել է այսօր` նոյեմբերի 22-ին, քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ տեղի ունեցած Խորհրդի արտակարգ հավաքի ժամանակ:
Agence France-Presse-ի տեղեկություններով, ալ-Բարադեjը դեռեւս վերջնական պատասխան չի տվել, քանի որ երաշխիքներ չի ստացել իր քայլերն ազատորեն տնօրինելու հարցի շուրջ: Նա ցանկանում է անձամբ ընտրել նախարարներին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի գործող կառավարությունը հրաժարական է տվել, բայց ռազմական Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը դա չի ընդունել:



























