Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր` նոյեմբերի 22-ին, ընդունել է հայ բեռնափոխադրողներից կազմված պատվիրակության անդամներին` Հայաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միության նախագահի մասնակցությամբ եւ լսել նրանց խնդիրները` կապված Վերին Լարսի անցակետի հետ:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄանուկՎարդանյանը խոստացել է հարցը բարձրացնել վրացի գործընկերների մոտ եւ համատեղ ուժերով փորձել լուծել խնդիրը:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների եւ սառցակալման հետեւանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) Կոբի հատվածում երթեւեկությունն արգելված է թրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում:

Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է:  Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով:

Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է: