Մոսկվայում մեկօրյա հանգստից հետո շարունակվում է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը: 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: 40-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքիի: Արոնյանը վաստակել է 3,5 միավոր:
Ոչ ոքի են ավարտվել նաեւ Վասիլի Իվանչուկ - Վիշվանաթան Անանդ եւ Յան Նեպոմնյաշչի - Սերգեյ Կարյակին պարտիաները: Արոնյանին շրջանցելու հնարավորություն ունի Մագնուս Կարլսենը (3 միավոր), որը խաղում է Պյոտր Սվիդլերի հետ: Շարունակվում է նաեւ Վլադիմիր Կրամնիկ - Հիկարու Նակամուրա պարտիան:




























