Մոսկվայում երկաթուղու հարեւանությամբ Նիգերիայի քաղաքացու դիակ են գտել` դանակի տասնյակ վնասվածքներով եւ կտրած ականջով: Դիակը հայտնաբերվել է պատահական անցորդի կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանները սպանվածի մարմնի վրա դանակի 22 վնասվածք են հաշվել: Բացի այդ, նրա մի ականջը կտրված է եղել: Հանցագործության վայրում օպերատիվ-հետաքննչական խումբ է աշխատում, հարուցվել է քրեական գործ` «Սպանություն» հոդվածով:
Life News-ի խմբագրությունը պարզել է, որ օտարերկրացու անունը Ակշինտովո Անուֆեշ է: Հնարավոր է, մահից առաջ նրան տանջել են:



























