Թահրիր հրապարակում գտնվող ցուցարարները «ընդունել են» կառավարության հրաժարականը եւ պահանջել են շաբաթվա ընթացքում ձեւավորել «ազգային փրկության» կառավարություն: Հրապարակի վրա գտնվող քաղաքական ավելի քան 20 շարժում ստորագրել են Եգիպտոսի հեղափոխական ուժերի «համար մեկ» հայտարարությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հայտարարության կարեւոր կետերից է` պահանջել զինվորականներն «վերադառնալ զորանոցներ» եւ զբաղվել իրենց անմիջական գործով` պետության սահմանների պաշտպանություն եւ բանակի հրամանատարության կազմակերպում:
Ակնկալվում է, որ Բարձրագույն խորհուրդը օրվա ընթացքում կընդունի Իսամի Շարաֆի հրաժարականը, որի մասին հայտարարվել է նոյեմբերի 21-ի երեկոյան:




























