Լիբիայի վարչապետ Աբդուահիմ ալ-Քեյբը այսօր` նոյեմբերի 22-ին, ներկայացրել է ժամանակավոր կառավարության կազմը:

«Ռոսբալթը», վկայակոչելով Al-Jazzera հեռուստաալիքը, հաղորդում է, որ արտգործ նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցիչ Իբրահիմ Դաբաշին: Ներքին գործերի նախարարը Ազգային անցումային խորհրդի անդամ Ֆաուզի Աբդուլալին է: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Զինթան քաղաքի դաշտային հրամանատար Ուսամա ալ-Ջուաուլին:

Կառավարությունը ձեւավորել է 60-ամյա էլեկտրոտեխնիկ Աբդել Ռահիմ ալ-Քիբը, ով հոկտեմբերի 31-ին ընտրվել էր Լիբիայի վարչապետ: