Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին մատնել է  նրա ուղեկիցը, որին վարձել էր Նիգերի սահմանն անցելու համար:

Ինչպես հաղորդում է  Reuters-ը, քոչվոր Ուսեֆ ալ Հոտմանին խոստացել էին  1 մլն դոլար: Նա համաձայնել էր ուղեկցել, ապա գնացել  էր Զինտան քաղաք եւ Ազգային անցումային խորհրդի համախոհ զինված  խմբավորմանը հայտնել, թե  որտեղից պետք է ալ-Իսլամին եւ նրա մարդկանց օգնի անցնել սահմանը:

Սեյֆ ալ-Իսլամին  դարանակալել են, սկսել են գնադակոծել նրա մեքենան: Ալ-Իսլամը դուրս է եկել մեքենայից եւ փորձել փախչել, սակայն  նրան գերի են վերցրել:

Նշվում է, որ ուղեկիցը հավանաբար համոզված է եղել, որ սահմանն անցնելուց հետո իրեն կսպանեն եւ կյանքը գերադասել է միլիոնից, որը կարող էր եւ չստանալ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Քադաֆիի որդին ձերբակալվել էր նոյեմբերի 19-ին: Լիբիայի նոր իշխանությունները նրան իր երկու կողմնակիցների հետ գտել էին Օբարի քաղաքից ոչ հեռու` Նիգեր փախչելու ճանապարհին: