Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի իրավապահ մարմինների հրամանատար, բրիգադային գեներալ Դուստ Ալի Ջալիլիանը հինգշաբթի հայտնել է, որ «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային զինյալներ սպանվել են նահանգում  ոստիկանության անցկացրած վերջին խոշոր գործողության արդյունքում։

Ըստ Mehr-ի՝ ելույթ ունենալով Սիստան և Բելուջիստան նահանգում «Ռաադ» գործողության տասնմեկերորդ փուլի ընթացքում առգրավված ահաբեկչական զենքի ցուցահանդեսում՝ բրիգադային գեներալ Ջալիլիանը ուրվագծել է շաբաթվա սկզբինսկսված մի շարք համակարգված գործողությունները:

Նա նշել է, որ դրանք «Ռաադ» գործողության տասնմեկերորդ փուլի մի մասն են, որի արդյունքում նահանգում 3078 կասկածյալ է ձերբակալվել:

Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ: Նա նշել է, որ գործողության այս փուլում նահանգում առգրավվել է ռազմական նշանակության 82 զինատեսակ, ներառյալ՝ մի շարք ծանր զինատեսակներ։

Ջալիլիանը պատմել է ձեռնարկած ջանքերը՝ նշելով, որ այս շաբաթ թմրավաճառների դեմ իրականացվող գործողությունների ընթացքում 14 մարդ է ձերբակալվել:

Գեներալը հայտնել է նաև, որ նահանգում առգրավվել և բռնագրավվել է ավելի քան 5,5 տոննա տարբեր թմրանյութեր։