Հունիսի 13-ին Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել օրենքում փոփոխություններին, ըստ որոնց՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարը երկրում կուժեղացվի և կակտիվացվի։
Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացումներ մտցնելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։ Նախագիծն ընդունվել է միաձայն՝ 66 կողմ ձայնով։ Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Այսպիսով, կիբերհանցագործությունների մասին կոնկրետ ցուցակ կստեղծվի։ Ըստ ՆԳՆ-ի՝ ոչ բոլոր հանցագործությունները և օրինախախտումները կարող են գնահատվել և որակվել իբրև «կիբերհանցագործություն»։ Ելնելով դրանից՝ առաջարկվել է մտցնել որոշակի պարզաբանումներ, ինչպես նաև հստակություններ։
Մասնավորապես, հանցագործություն կհամարվի ներթափանցումը համակարգիչ կամ համակարգչային ցանց, համակարգչային տվյալների փոփոխումը, համակարգչային նենգադուլը (վնասաբեր ծրագրային ապահովման միջոցով համակարգիչների խափանումը), ֆիշինգը (տվյալների գողություն կամ օգտագործում) և այլն: Կիբերհանցագործություն կհամարվի նաև մանկական պոռնոգրաֆիայի տարածումը և նույնիսկ նմանօրինակ նյութերի դիտումը:



























