Ուկրաինան առաջին անգամ Ծննդյան տոների համար եղեւնի կնվիրի Վատիկանին,  հաղորդում է korrespondent.net-ը: Ծառն ընտրել են Անդրկարպատյան մարզից. այն ունի 30մ բարձրություն, ծառի բնի տրամագիծը կես մետր է, կշռում է մոտավորապես հինգ տոննա:

Ներկայումս  Սլովենիայից հատուկ փոխադրամիջոցի են սպասում` եղեւնին Վատիկան տեղափոխելու համար: Ծառը «ճանապարհ կընկնի» նոյմբերի 23-ի առավոտյան:

Դեպի Վատիկան ճանպարհը կտեւի մոտ մեկ շաբնաթք: Արդեն դեկտեմբերի 5-ին տոնածառը կտեղադրեն Վատիկանի գլխավոր հրապարակում: Կաթոլիկ աշխարհին նվերը մատուցելու համար Վատիկան կմեկնի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: