Այսօր` նոյեմբերի 22-ին, Սեւանա լիճ են բաց թողնվել մանրաձկների հերթական խմբաքանակները: Արարողությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մերձակայքում` լրագրողների եւ բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ:
Լիճ բաց թողնվեցին իշխանի տարբեր տեսակներ` «գեղարքունի» եւ «ամառային բախտակ»: Ափին բաց թողնված մանրաձկները մոտ 10 րոպե նոր պայմաններին «հարմարվելուց» հետո հեռացան լճի խորքերը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի տեղեկացմամբ` 2011 թ.. լիճ է բաց թողնվել 367 հազ. իշխանի մանրաձուկ, իսկ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 60 մլն դրամ:
Մանրաձկները մատակարարում են Վայոց Ձորի «Արեւաձուկ» եւ Սյունիքի մարզի «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ընկերությունները:
Մանրաձկների բաղթողումները էական նշանակություն ունեն Սեւանի ձկնային պաշարների համալրման համար, որոնք վերջին շրջանում էապես նվազել են անվերահսկելի ձկնորսության հետեւանքով: Ըստ Ա.Հարությունյանի` վերջին շրջանում նմանատիպ միջոցառումների արդյունքում նկատվում են արդեն իշխան ձկների խմբեր:
Նշենք, որ լիճ բաց թողնված մանրաձկների մոտ 15 տոկոսը ոչնչանում է, իսկ մյուսները լողում են դեպի մոտակա գետաբերանները:




























