Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի 34-ամյա բնակիչ Արմեն Սարգսյանի հարազատները  նոյեմբերի 22-ին դիմել են «Ընդդեմ խոշտանգումների կոմիտե»` իրենց որդու մահվան հանգամանքերը պարզելու հարցում իրավաբանական օգնություն ստանալու համար: Ա. Սարգսյանը մահացել էր ՆԳՆ քաղաքային վարչության օպերատիվ-հետախուզական  բաժանմունքում` հարցաքննության ժամանակ, հաղորդում է  Gazeta.ru-ն:

«Հայցվորը նշել է, որ այդ օրն առավոտյան Արմենը տնից առույգ տրամադրությամբ է դուրս եկել: Ընկերների հետ նա գնացել է հիվանդանոց` վիրահատությունից առաջ հիվանդ ընկերոջը տեսակցելու»,-նշվում է իրավապաշտպան կազմակերպության կայքում:

Նոյմբերի 18-ին,  ժամը 19-ի սահմաններում Արմենի ընկերները զանգել են նրա հորն ու ասել, թե որդին ոստիկանության կողմից ձերբակալվել է գողության կասկածանքով եւ տարվել է օիպերատիվ-հետախուզական բաժանմունք: Հայրն ու եղբայրները գնացել են տեղամաս, սակայն ոչ մի տեղեկություն ստանալ չի հաջողվել: Գիշերվա ժամը մեկին նրանց զանգել է հարազատներից մեկը եւ ասել, որ Արմենի մարմինը դիարանում է:

«Գնալով դիարան` հարազատները  ճանաչել են Արմենի մարմինը, որի վրա եղել են բազմաթիվ վանասվածքներ: Գլխի մասում  եղել է թարմ խաչաձեւ վերք: Բժիշկն ասել է,  թե Արմենն ունեցել է երիկամների վանսվածք, բազմաթիվ կապտուկներ, բայց  սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը: Նրա հոր խոսքով` իր որդին միանգամայն առողջ է եղել:

«Ընդդեմ խոշտանգումների կոմիտեն» ձեռնամուխ է եղել այդ դեպքի հանրային հետաքննությանը: Ոստիկանությունը նույնպես Սարգսյանի մահվան փաստով քննություն է իրականացնում:

ՆԳՆ վարչության տվյալներով` Սարգսյանը հարցաքննության ժամանակ բողոքել է  սրտից, եւ նրա համար շտապօգնություն է  կանչվել, որից հետո բժիշկներն արձանագրել են մահվան փաստը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: