ԱՄՆ Այովա նահանգի Սեյջվիլ քաղաքի տարրական դպրոցի տնօրենը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման` մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար, հողորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ 43-ամյա Ռոբերտ Բերկեն պետք է նաեւ 25 հազ. դոլարի չափով տուգանք վճարի: Բերկեն տեսախցիկներ է տեղադրել դպրոցի լոգարանում եւ տեսանկարահանել է, թե ինչպես են այնտեղ լվացվում տղաները: Նրան ձերբակալել են հունիսին:
Օգոստոսին նա խոստովանել է մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու մեղքը` մանկական պոռնոգրաֆիայի պահպանման եւ տարածման մեղադրանքները հանելու դիմաց:




























