Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իմ մարմինի որոշ մասերից կորցրած տարածքների փոխարեն (խոսքն, իհարկե, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին է): Վրաստանի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել կառավարության նիստի ժամանակ, որը տեղի էր ունենում Քութայիսում, հաղորդում է «Նովոստի Գրուզիին»:
Իր առաջարկը Սահակաշվիլին հասցեագրել է ռուսական ղեկավարությանը` հիշեցնելով, որ իր հասցերին ռուսական կողմը սպառնալիքներ էր հնչեցրել:
«Նրանք ցանկանում են կախել Վրաստանի առաջնորդներից մարմնի ինչ-որ հատվածից: Ես մեծ հաճույքով պատրաստ եմ իմ մարմնի ցանկացած մաս ուղարկել նրանց, որ նրանք ետ վերադարձնեն մեր տարածքների թեկուզ մի մասը: Իսկ ավելի վալ կլինի` բոլոր տարածքները: Եւ որքան բավարարեն իր մարմնի մասերը, այնքան շատ տարածքներ ես ետ կվերադարձնեի»,-հայտարարել է նախագահը:
Ռուսական կողմը դեռ չի պատասխանել այդ առաջարկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո ֆրանսիական Nouvel Observateur ամսագրում հոդված է հրապարակվել, որտեղ պնդվում է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը խոստացել է կախել Սահակաշվիլիին մարմնի որոշակի մասերից: Հաղորդվում էր, որ սպառնալիքը հնչեցվել է օգոստոսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայությամբ, ով որպես միջնորդ հանդես էր գալիս հակամարտության կարգավորման գործում:




























