Samsung ընկերությունը Google TV-ի համար սարքավորումներ արտադրողների շարք կմտնի:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հղում անելով Reuters-ին, այս մասին հայտնել է ընկերության հեռուստացույցների արտադրության բաժանմունքի ղեկավար Յուն Բու Գինը` հավելելով, որ սարքի թողարկման մասին Samsung-ի եւ Google-ի միջեւ բանակցությունները «ավարտական փուլում են»: Բու Գինի խոսքով`Samsung-ի լուծումները զգալիորեն կտարբերվեն արդեն եղած Sony-ի եւ Logitech-ի արտադրանքից:
Նշենք, որ Google TV-ն հարթակ է, որի շնորհիվ հեռուստացույցով կարելի է դիտել վեբ կայքերը, ինչպես նաեւ համացանցային հեռուստաալիքները: Այժմ ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ում:




























