Ընդդիմադիր քաղաքական գործիչները արցունքաբեր գազ են կիրառել Հարավային Կորեայի խորհրարանում, երբ մեծամասնություն կազմող իշխանական ուժերը փորձում էին վավերացնել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին պայմանագիրը:

Agence France-Presse-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, հաղորդում է, որ միջադեպը լուրջ հետեւանքներ չի ունեցել. խոսնակը հարկադրված էր լքել ամբիոնը, որոշ պատգամավորներ սկսել են հազալ, նրանց աչքերն արցունքոտվել են: Դեմոկրատական աշխատավորական կուսակցության ներկայացուցչին դուրս են բերել դահլիճից:

Իշխող Մեծ ազգային կուսակցության անդամները կողմ էին քվեարկել պայմանագրին: Ընդդիմադիրները մեծ մասը ձեռնպահ է մնացել, եւ դա լուրջ քննարկումների տեղիք է տվել խորհրդարանում:

ԱՄՆ-ի համար պայմանագրի վավերացումը նշանակում է գյուղատնտեսական հումքի նոր աղբյուրի ձեռքբերում: Իսկ Հարավային Կորեաի առեւտրի նախարարը դա կաերւոր իրադարձություն է համարել, հաղորդում է izvestia.ru-ն: