Հայտնի «Վեց ձեռքսեղմումի տեսությունը», պարզվել է, սխալ է. աշխարհում ցանկացած երկու մարդ ծանոթ են ընդամենը 4,74 «ձեռքսեղմման», ոչ թե 6-ի միջոցով, ինչպես համարվում էր նախկինում: Նման եզրահանգման են եկել Միլանի համալսարանի գիտնականները, ովքեր ստեղծել են հատուկ ալգորիթմ, որի օգնությամբ վերլուծել են սոցիալական Facebook ցանցի 721 մլն օգտագործողների միջեւ կապերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վերջիններիս միջեւ կապերի թիվը կազմել է 69 մլրդ:
Միաժամանակ` գիտնականները պարզել են, որ եթե վերցվեն մարդկանց միջեւ լոկալ կապերը (օրինակ` մի երկրի տարածքում), ապա շթղան ավելի կարճ կլինի` մոտավորապես 4 ձեռքսեղմում:


























