ԱՄՆ Վաշինգտոնի եւ Ֆինլանդիայի Աալտո համալսարանների գիտնականները ներկայացրել են կոնտակտային լինզաների նախատիպ, որը թույլ է տալիս պատկերը փոխանցել միանգամից աչքի ցանցաթաղանթին:
Ինչպես հաղորդում է New Scientist-ը, նախատիպն արդեն փորձարկվել է ճագարաների վրա: Թեստերի վրա պորյեկտվող պատկերն ընդամենը մեկ պիքսէլ է պարունակել: Ապագայում կենսաինժեներները ծրագրում են աստիճանբար ավելացնել կետերի թիվը եւ դրանք հասցնել մի քանի հարյուրի, որը բավարար կլինի հենց աչքի առաջ կարճ էլեկտրոնային նամակներ կամ SMS-հաղորդագրություններ պատկերելու համար, հաղորդում է BBC-ին:
Այս տեխնոլոգիան մարդկանց կառաջարկի կարդալ էլեկտրոնային նամակներ կամ բարելավել տեսողության որակը: Գյուտի հեղինակաները վստահեցնում են, որ լինզաներն անվտանգ են, սակայն կա մեկ խնդիր` սնուցման աղբյուր է պետք: Առայժմ նախատիպն աշխատում է միայն անլար մարտկոցներից մի քանի սմ շառավղի վրա, իսկ նրա միկրոսխեման բավարար է միայն մեկ լուսադիոդի համար:



























