Տավուշում զիջումների հետեւանքով Ադրբեջանը դիվերսիաների հնարավորություն կստանա Լոռիի կենտրոնական մասում, որը համարվում էր երկրի ամենաանվտանգ մարզերից մեկը։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այս տեղամասում կգտնվեն Հայաստանի գրեթե բոլոր անզեն սահմանապահները, որոնք կկանգնեն ադրբեջանցի սահմանապահների դիմաց։ Վերջինները, ի տարբերություն հայ սահմանապահների, լիարժեք մարտական միավոր են»,- նշել է փորձագետը։

Գեղամյանը նշել է, որ ճակատի գիծը մխրճվում է Հայաստանի տարածքում՝ այդ գոտին խոցելի դարձնելով։

«Բոլոր գործընթացները կրում են միակողմանի բնույթ հօգուտ Ադրբեջանի, քանի որ Բաքվի կողմից զավթված տարածքները, այդ թվում Տավուշում, Հայաստանին չեն վերադարձվել։ Այսօր տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ Հայաստանի զավթում»,- ավելացրել է նա։