2023թ. աշնանը Արցախում տեղի ունեցած իրադարձությունները ողբերգություն չեն, որ տեղի է ունենում հարյուր կամ հազար տարին մեկ, այլ աննախադեպ ողբերգություն հայերի համար։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Մեր հասարակությունում առաջ են գալիս արդարացի հարցեր ռուսական խաղաղապահ զորակազմի դերի եւ առաքելության վերաբերյալ։
Մենք չենք կարող հերքել Արցախի շրջափակման ժամանակ մեզ ցուցաբերված օգնությունը, բայց եւ հարց է մնում այսպես կոչված հակաահաբեկչական գործողության անցկացման հնարավորության հարցը, որը հայտնվեց Ադրբեջանում»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ Արցախի ժողովրդի հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը պետք է մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
«Այդ թեզը վերաբերում է առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին։ Պատահական չէ, որ ադրբեջանական դիկտատորը թիրախավորվել է հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դեմ»,- ավելացրել է Ղուլյանը։
Նա հիշեցրել է, որ Արցախի տարածքում շարունակվում է հայկական ժառանգության հոգեւոր եւ մշակութային ցեղասպանությունը։ Խորհրդարանի խոսնակը նշել է հայ գերիների, այդ թվում Արցախի ղեկավարների վերադարձի կարեւորությունն այդ երկու հարցերի լուծման տեսակետից։
«Պետական աջակցության բացակայությունը նրանց վերադարձի հարցում նվազեցնում է միջազգային ջանքերի արդյունավետությունը։ Բոլորը խոսում են այդ խնդրի մասին՝ Հայաստանի պաշտոնական կառույցներից բացի։ Այդ պարադոքսը անհնար է բացատրել»,- ասել է նա։
Ղուլյանը տեղեկացրել է, որ արցախցիներն առանց որեւէ ուղղորդման մասնակցում են «Հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին, քանի որ հենց այդ հարթակում են խոսում հայրենիք նրանց վերադարձի, մշակութային ժառանգության պաշտպանության եւ գերիների վերադարձի մասին։











