Շվեդիան և Իրանը շաբաթ օրը փոխանակել են գերիներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Գերիների փոխանակումը տեղի է ունեցել Օմանի միջնորդությամբ, ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Շվեդիան ազատ է արձակել իրանցի նախկին պաշտոնյա Համիդ Նուրիին, ով դատապարտվել էր 1988 թվականին Իրանում քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժներին մասնակցելու համար, հայտնում է գործակալությունը։
Իր հերթին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտնել է, որ Իրանում կալանավորված Շվեդիայի քաղաքացիներ Յոհան Ֆլոդերուսը և Սաիդ Ազիզին ինքնաթիռով վերադարձել են Շվեդիա։

Հասանելի է
русскийՏեղադրություն




























