Հարցրինք` միրգ-բանջարեղեն վերամշակող «Արցախ ֆրութ», կաթնամթերք արտադրող «Բիոկաթ» և  «Բոնիլաթ» ընկերությունների հիմնադիր Գարիկ Սարուխանյանից: Զրույցի ավարտը հանկարծակի էր: Թեև արտաքուստ միայն: Եթե երեք ընկերություն է հիմնել, ինչու՞ չորրորդը ուզում է բացել տանը, իսկ կարող է` դրսում: Իր արտադրանքի մեջ կաթի փոշի հայտնաբերողին Սարուխանյանը խոստացել էր մեկ միլիարդ դրամ: Իսկ ինչպիսի ՞ պարգև կարելի է խոստանալ նրան, ով կհասկանա իրավակիրառական պրակտիկայի բոլոր նրբությունները:

Եթե չեմ սխալվում` Կառավարության որոշումը` կաթի փոշու առկայությունը մակնշելու մասին, ընդունվել էր այս տարվա մայիսին...

Իմ ասածը դա է: Եթե վախենում էին հետևել, թող որոշումը չընդունեին: Եթե ընդունել եք, ուրեմն արեք: Էսօր նոյեմբերի 24-ն է: Եթե ընդունենք, որ բոլոր կաթնամթերքը աարատ կաթից է պատրաստվում, ուրեմն բոլորիս համար օրական կես լիտր կաթ է կթվում:

Մինչդեռ կթման ծավալները սեպտեմբերին արդեն ընկնում են... Դա՞ եք ուզում ասել:

Ոչ միայն: Էդ ինչ կովեր ունենք, որ կարողանանք էդ քանակն ապահովել, եթե հաշվենք աբողջ կաթնամերքի ծավալով` պանիր, կարագ, պաղպաղակ:

Հիմա տեսեք: Արտադրող կա, որի մոտ արտարանքի 50%-ը թթվասերն է, մնացածը` այլ: Հենց թթվասերն էլ օգուտ է բերում: Դրա յուղայնությունը որքա ՞ն է: Ճիշտ է, 20%: Դե հիմա բաժանեք կաթի բազիսային մակարդակի վրա` 3,6%: Տեսեք` որքան օգուտ է դա բերում: Ուրեմն մի կիլոգրամ թթվասերի վրա կպահանջվի 5,5 – 6 լիտր կաթ: Արդյունքում մնացած զտած կաթն էլ կարելի է օգտագործել դիետիկ մածունի համար: Հիմա էդ արտադրանքը տեսեք թե ինչ ինքնարժեք կունենա, ու նայեք թթվասերի գները: Ուրեմն դուք լավ չեք աշխատում: Անձամբ դուք: Մտեք խանութները տեսեք: Հինգ տարի առաջ 100-գրամանոց թթվասերը 100 դրամ էր, երբ կաթը 80-100-ով էր մթերվում: Հիմա կաթը մթերվում է 200 դրամով` էլի հարյուր դրամ է թթվասերը: Էդ ի ՞նչ եք օգտագործում, որ տեղավորվում եք էդ գնի մեջ: Ասեք ես ել փորձեմ:

Որքան գիտեմ, պանիր արտադրել կաթի փոշուց տեխնոլոգիապես հնարավոր չէ...

Ես էլ եմ լսել: Բայց վերջերս իչ-որ բան էլ եմ լսել: Դուք է ՞լ եք լսել:

Խոսակցությունների մակարդակով...

Ես էլ: Ճիշտ է, ոչ ոք չի տեսել, որ որևիցե արտադրող փոշին ջրով բացի, պանիրը մերի, արտադրի դնի խանութում: Էդպիսի բան չի եղել: Բայց հիմա գիտության դար է, մեկ էլ տեսր կարողացան: Ու ոնց գնում ենք, հետ ենք գալիս սննդի տեսչությանը (Հեղ. – Գյուղնախարարության սննդի անվտանգոթյան տեսչություն): Ոչ ոք չի ասում` էժան ապրանք մի արտադրի: Բայց եթե «Օպել» ես արտադրում` «Մերսեդեսի» նշան ինչի ՞ ես վրան խփում: «Օպել» է` գրի «Օպել» է: Բոլորս էլ ունենք երեխաներ, բայց կան նաև հիվանդ երեխաներ: Այ դուք ո՞նց եք հիվանդ երեխային վերաբերվում:

Աշխատում եմ` կարեկցանքով...

Ողջ աշխարհում հիվանդ երեխան գյուղատնտեսությունն է: Մենք պետք է դրան տեր կանգնենք: Սովետի ժամանակ պետությունը կաթնամթերքի գրպանը փող էր դնում: Հիմա ռեստորանի նման փող ա վերցնում:

Մյուս արտադրողների հետ խոսե ՞լ  եք կաթի փոշու թեմայով:       

Ես խոսե ՞մ: Թող իրենցից մեկն իմանա` Գարիկ Սարուխանյանը ուզում է խոսել կաթի փոշուց: Տեսնեմ ով կգա:

Մրգի մթերման ոլորտում բնական-արհեստականի խնդրին առնչվու ՞մ եք` ջեմերի կամ հյութերի շուկայում:

Էդ բնական հյութերը որ կան հիմա, մեր մոտ էդքան միրգ էլ չէ` ծառի տերև չկա: Բա խաչապուրիները տեսե՞լ եք քաղաքի: Էն որ պանրի տեղը շիճուկաջուր կամ աղաջուր է լցված: Չե՞ք տեսել: Բա էդ նայեք:

Ու որքանո՞վ եք տրամադրված նոր բիզնես բացել Թուրքիայում:

Կարող է` էս ամեն ինչից զզվեմ, գնամ էնտեղ նոր բիզնես բացեմ` Հայաստանում եղածներիս կողքին:

Իսկ նոր ձեռնարկություններին այնտեղ աջակցու՞մ են:

Աջակցությունը կապ չունի, եղբայր: Իմ երկիրն է սա, որտե՞ղ գնամ: Մի ընկերություն ունեի էստեղ` «Բիոկաթ», Թալինում եկրորդն եմ բացել` «Բոնիլաթ»: Ամբողջ երկրով ուզում եմ բացել: Դրա համար մի հարցրեք` ինչքանո ՞վ է ձեռք տալիս Թուրքիայում շծատել: Հարցրեք, թե ինչից դրդված է մարդ ուզում էստեցից գնա: Ինչու՞ կարգը մեկի համար կարգ է, մյուսի համար` էնքանով-որքանով:

Զրուցեց Արամ Գարեգինյանը