Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Կուրբան Բայրամի (Eid al-Adha - խմբ.) կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իսրայելին Գազայի հատվածում պատերազմն անհրաժեշտ է, գրում է Mehr-ը։

«Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին` ամրապնդված միասնության և համերաշխության միջոցով:

Իսլամական երկրների արտգործնախարարներին ուղղված իր ուղերձում Բաղերի Կանին Կուրբան Բայրամը համարում է արժեքավոր հնարավորություն իսլամական երկրների միջև համերաշխությունն ամրապնդելու համար՝ հիշեցնելով նրանց աշխարհում արդարություն և խաղաղություն հաստատելու իրենց պատասխանատվության մասին»,- գրում է իրանական լրատվամիջոցը։