«Ակադեմիա» ցուցասրահում տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ մեծ մարդասերի հոբելյանին նվիրված ցուցահանդեսի փակման արարողությունը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացված հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների  48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին ներառվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրված պատկերագրքում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը եւ Աշխարհի հայ նկարիչների միավորումը: