Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ղեկավարները՝ Պուտինն ու Կիմ Չեն Ընը բանակցություններից հետո ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ, ՌԴ ղեկավարը պատրաստված փաստաթուղթն անվանել էր հիմնարար և նշել, որ այն երկար տարիներ կստեղծի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքը։
Պայմանագիրը փոխարինում է երկու երկրների միջև հարաբերությունների հիմնարար փաստաթղթերը՝ 1961 թվականի Բարեկամության և փոխօգնության պայմանագիրը, 2000 թվականի Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին պայմանագիրը, ինչպես նաև 2000 և 2001 թվականների Մոսկվայի և Փհենյանի հռչակագրերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր միջազգային հարցերով նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նոր փաստաթղթի ի հայտ գալը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի խորբ էվոլյուցիայի և վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների որակական փոփոխություններով։ Այն նաև նախատեսվում է ավելի մեծ կայունություն բերել Հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում:
Պուտինն ու Կիմ Չեն Ընը Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Թեմա



























