Չինաստանը դեմ է հանդես գալիս Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, որոնք առաջարկում են արեւմտյան երկրները:
Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Լյու Վեյմինը հայտարարել է, որ «պատժամիջոցների ռեժիմի խստացումը ոչ միայն չի կարող ամբողջությամբ լուծել Իրանի միջուկային խնդիրը, այլ նաեւ կհանգեցնի խնդրի բարդացման», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա նշել է, որ դիմակայության ուժգնացումը չի բխում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու շահերից եւ կոչ է արել ջանքեր գործադրել Իրանի խնդիրը երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով լուծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին, ԱՄՆ-ը, Կանադան, ինչպես նաեւ երվրոպական որոշ երկրներ նոր պատժամիջոցներ են կիրառել Իրանի նկատմամբ, հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի զեկույցը, որի համաձայն Իրանը փորձեր է արել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ:



























