«Մենք Հարավային Կովկասի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունն արդյունավետ չենք համարում, դա վնասակար քաղաքականություն է», - մեջբերում է APA-ն՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքերը։

Հաջիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքներին և խաղաղությանը. «Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին. Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է։ Նման երկրին զինելն անընդունելի է»։