Շատ շուտով «համադասարանցիներին» կարելի կլինի փնտրել Yandex կամ Google որոնողական համակարգերի միջոցով: Այս մասին, այսօր` նոյեմբերի 23-ին, Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտնել է «Օդնոկլասնիկի» նախագծի ղեկավար Իլյա Շիրոկովը:
Նա նշել է, որ արդեն այսօր «Օդնոկլասնիկի»-ի օգտագործողների պրոֆիլների ինդեքսացումը կսկսի Mail.Ru-ի սեփական որոնողական կայքը, որին մեկ շաբաթ անց կմիանա Yandex-ը, իսկ որոշ ժամանակ անց` նաեւ Google-ը եւ այլ որոնողական կայքերը:
Նոր պրոֆիլ բացելուց առաջ, կայքն օգտագործողին կհարցնի, թե արդյոք նա ցանկանո՞ւմ է «տեսանելի» լինի որոնողական կայքերի համար, հաղորդում է Vesti.ru-ն:
2010-ն իր պրոֆիլների համար էջերը բացել է մեկ այլ սոցիալական ցանց` «ՎԿոնտակտե»-ն:



























